211652_close_icon
views-count17917 դիտում article-date 12:49 14-12-2019

Խաչատուր Սուքիասյանը թող տղամարդ լինի՝ իր միակ տղայի հարսանիքի զարդարելու փողերը տանի՝ տա. Ռուբեն Հայրապետյան. News.am

[url=https://news.am/arm/news/549768.html?fbclid=IwAR3Zx3tODDvvt5AhNqdeGo9i276I-g8tOabvgEeu6mNVT9hVmBf8QZSu4LA]News.am[/url]-ը գրում է. Խաչատուր Սուքիասյանը դատարկ-դատարկ խոսում է, «Բջնին» մենք ձեռք ենք բերել 2010թվականին: Այս մասին 168TV-ի «Պրեսսինգ» հաղորդման ընթացքում ասել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ անդրադառնալով Սաթիկ Սեյրանյանի դիտարկմանը, որ Սուքիասյանը հայտարարել էր, թե իրենից խլել են «Բջնի» հանքային ջրերի գործարանը։ «Ես չեմ կարծում, որ Լևոն Տեր-Պետրոսյանի համար ճնշումներ են եղել Խաչատուր Սուքիասյանի վրա: Դա նույնն է, որ հիմա ինձ մոտ ստուգումներ են, ես էլ ասեմ՝ Սերժ Սարգսյանի համար են ստուգում: Դա բնորոշ է Խաչատուր Սուքիասյանին: Նրանք դիմել են ՀՔԾ՝ իբր ես գույքահարկ ու շահութահարկ չեմ վճարել»,– ասել է Հայրապետյանը։ Նա փաստաթղթեր է ցույց տվել, որտեղ նշված է, թե որքան հարկ է վճարել պետությանը, դրանք համեմատել Խաչատուր Սուքիասյանի կատարած վճարումների հետ. «12 տարում Խաչատուր Սուքիասյանը 912.700.000 դրամի հարկ է վճարել, իսկ ես 9 տարում՝ 3.661.200.409 դրամ: Այն ժամանակ առանց գազավորման ջուր՝ «Նոյ», արտադրում էր միայն «Բջնին», այսինքն՝ իրենք մենաշնորհային դիրք ունեին: Նրա խոսքով՝ պետությունը վաճառել է, ինքն էլ գնել է. «Եթե գտնում են, որ խլել եմ, թող իմ գումարը տան, ես կվերադարձնեմ: Բայց եթե ես այդ գործարանն այլ մարդու 10 միլիոնով պակաս գումարով կվաճառեմ, իրեն՝ մի միլիարդից ոչ պակաս»: Այդ մասին մի առիթով նա ասել է նաև Գագիկ Ծառուկյանին: Խոսելով Սուքիասյանի հայտարարությունների մասին, Ռուբեն Հայրապետյանն ասել է. «Խաչատուր Սուքիասյանը կարող է գիտունիկի տեսքով գեղեցիկ խոսել տեսախցիկների առաջ: Թող տղամարդ լինի՝ իր միակ տղայի հարսանիքի զարդարելու փողերը տանի՝ տա. ինձ համար զզվելի է, որ շարունակեմ նրա մասին խոսել»։ Մանրամասներն ՝ [url=https://news.am/arm/news/549768.html?fbclid=IwAR3Zx3tODDvvt5AhNqdeGo9i276I-g8tOabvgEeu6mNVT9hVmBf8QZSu4LA]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր