211652_close_icon
views-count2637 դիտում article-date 12:14 14-12-2019

ՊԵԿ-ը հորդորում է սեղմ ժամկետներում իրականացնել մեքենաների մաքսային ձևակերպումը և դրանք դուրս բերել մաքսային հսկողության տարածքից

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ևս մեկ անգամ հորդորում է Նորագավիթի ավտոմաքսատանը գտնվող ավտոմեքենաների սեփականատերերին՝ սեղմ ժամկետներում իրականացնել դրանց մաքսային ձևակերպումները և մեքենաները դուրս բերել մաքսային հսկողության տարածքից, տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Կոմիտեն հիշեցնում է, որ Երևանի Նորագավիթ թաղամասում տեղակայված ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների տարածքի` ՊԵԿ կողմից վարձակալության ժամկետը չի երկարացվելու, և ժամկետի ավարտից հետո այդ տարածքում մաքսային մարմինները որևէ ծառայություն չեն մատուցելու: Հետևաբար, տարածքի վարձակալության ժամկետի ավարտից հետո մաքսային մարմինները որևէ կերպ չեն երաշխավորում բաց թողումից հետո այդ տարածքում մնացած ավտոմեքենաների պահպանությունը: Իսկ մաքսային հսկողության ենթակա ավտոմեքենաները կտեղափոխվեն մաքսային հսկողության այլ՝ գործող տարածք:

Նմանատիպ նյութեր