2744 դիտում
11:18 14-12-2019
Հյուսիսային Կորեան խոստանում է պատասխանել ԱՄՆ-ին
ԱՄՆ դեսպան Քելի Քրաֆթը Անվտանգության խորհուրդում նշել է, որ Փհենյանի հրթիռների փորձարկումները չափազանց անարդյունավետ են և սպառնում են բանակցություններին ու Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռային ու միջուկային ծրագրերը դադարեցնելուն, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5205182.html]Ամերիկայի Ձայնը[/url]:
Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարության խոսնակն իր հերթին հյուսկորեական պետական լրատվամիջոցում «անպատասխանատու» է որակել դեսպանի հայտարարությունը: Նա ընդգծել է, որ դրանից հետո Փհենյանը կորոշի, որ ուղղությամբ պետք է շարժվի:
Հյուսիսային Կորեան հայտարարել էր, որ կվերսկսի հրթիռային ու միջուկային փորձարկումները, եթե մինչև տարվա վերջ ԱՄՆ որևէ զիջման չգնա:
Բանակցությունները կողմերի միջև ձախողվեցին փետրվար ամսին, երբ Փհենյանը Վաշինգտոնից պահանջեց վերացնել պատժամիջոցները ի պատասխան Հյուսիսային Կորեայի միջուկային ներուժի մասնակի վերացման:
Նմանատիպ նյութեր
2287 դիտում
15:39 22-08-2016
Հյուսիսային Կորեան կրկին սպառնում է պատասխանել ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի համատեղ զորավարժանքներին
2070 դիտում
10:35 11-07-2016
Հյուսիսային Կորեան սպառնում է ուղղակիորեն պատասխանել Հարավային Կորեայում հակահրթիռային համակարգերի տեղակայմանը
Այս բաժնից
490 դիտում
17:33 21-04-2024
Պաղեստինը քննադատում է ԱՄՆ Ներկայացուցիչների տան որոշումը
580 դիտում
16:59 21-04-2024
Գերմանիայում դպրոցականներ տեղափոխող ավտոբուս է շրջվել