211652_close_icon
views-count4866 դիտում article-date 10:35 14-12-2019

ԴԱՀԿ-ն լվացքի փոշի է աճուրդի հանել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը լվացքի փոշի է աճուրդի հանել։ Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վաճառքի հանված լվացքի փոշին չինական արտադրության է, 10 հազար կգ, իսկ արժեքը կազմում է 900 հազար դրամ։ Ստացվում է, որ ԴԱՀԿ-ն լվացքի փոշու մեկ կիլոգրամը վաճառում է 90 դրամով։ Հա, ի դեպ, կա և՛ նարնջագույն, և՛ կապույտ գույնի լվացքի փոշի։ Դրանք 25 կիլոգրամանոց պարկերում են, հատիկավոր են։ Տեղեկացնենք, որ օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ ԴԱՀԿ-ն վաճառում է նաև ալկոհոլային խմիչք։ Մասնավորապես, աճուրդի էին հանվել ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին պատկանող ընկերության՝ «Հայասի գրուպ»-ի կոնյակները»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր