211652_close_icon
views-count2012 դիտում article-date 18:33 13-12-2019

Հայ բռնցքամարտիկները 2 մեդալ են նվաճել Նավթային երկրների աշխարհի գավաթից

Խանտի-Մանսիսկի Բելոյարսկ քաղաքում ընթացող «Նավթային երկրների աշխարհի գավաթ» միջազգային մրցաշարում բռնցքամարտի Հայաստանի հավաքականը 2 մեդալ է նվաճել: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը: Բրոնզե մեդալակիր են դարձել 69 կգ քաշային Անի Հովսեփյանն ու 57 կգ քաշային Արթուր Ղազարյանը։ Կիսաեզրափակչում Հովսեփյանն ու Ղազարյանը պարտվել են ռուս բռնցքամարտիկներին։

Նմանատիպ նյութեր