211652_close_icon
views-count2443 դիտում article-date 17:39 13-12-2019

«Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակիցները տեսակցության եկած քաղաքացու մոտ խուզարկությամբ հայտնաբերել են թմրամիջոց

Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցները կարճատև տեսակցությունից հետո անձնական խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Ա. Հ.-ին: Խուզարկությամբ վերջինիս տաբատի գրպանից հայտնաբերել են փաթեթ, որում առկա է եղել առանձնապես խոշոր չափի՝ 3 գրամ մետամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, սպիտակ, փոշենման զանգված: Վերոնշյալ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր