211652_close_icon
views-count3119 դիտում article-date 17:13 13-12-2019

Հակոբ Արշակյանը` պաշտոնը «վայելելու», Շեքսպիրի եւ օվկիանոսը «կտրելու» մասին. aravot.am

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը [url=https://www.aravot.am/2019/12/12/1083003/?fbclid=IwAR3spuCbAwZKCI8i9TWhuzHvpqdI2ptSAX4B_kFvoF03YnGVmtT8YUImAPc]Aravot.am[/url]-ի «Հաջողության պատմություն» խորագրի ներքո զրույցում մանկության մասին խոսելիս ասաց, որ շատ անհամբեր երեխա է եղել. «Երբ ինչ-որ բան խոստանում էին, պարտադիր պետք է արագ լիներ: Եթե, օրինակ, ասում էին, որ 2 օրից պետք է գնանք մեր գյուղի բարեկամների տուն, կարող է անգամ այդ երկու օրը չքնեի…Կամ՝ եթե ձմեռ էր ու ձյուն պետք է գար, գիշերները անընդհատ պատուհանից նայում էի, թե երբ է վերջապես ձյունը գալու…Այն ժամանակ անհամբեր էի, իսկ հիմա երեխաներս չեն թողնում, որ անհամբեր լինեմ, հիմա պետք է հետեւողական լինել»: Հիշում է հոր խորհուրդները. «Կային բաներ, որոնք հայրս անընդհատ էր ասում, կային բաներ էլ, որոնք ժամանակի հետ էին առաջանում: Օրինակ, 90-ականներին հայրս միշտ պնդում էր անգլերեն եւ համակարգիչ սովորել… Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2019/12/12/1083003/?fbclid=IwAR3spuCbAwZKCI8i9TWhuzHvpqdI2ptSAX4B_kFvoF03YnGVmtT8YUImAPc]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր