211652_close_icon
views-count50075 դիտում article-date 16:35 13-12-2019

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. Nissan Teana-ն մխրճվել է КамАЗ-ի մեջ. կան վիրավորներ. КамАЗ-ի վարորդն ասում էր՝ հրաշքով եմ փրկվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Nissan Teana մակնիշի 34 QO 228 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Աշտարակ ավտոճանաարհի 25-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, մխրճվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված КамАЗ մակնիշի 13 ՍՕ 521 համարանիշի ավտոմեքենայի հետնամսում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վիրավորներից մեկին տեղափոխել են օպերատիվորեն ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկները, մեկին էլ տեղափոխել են քաղաքացիները: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գլաստյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում КамАЗ-ի վարորդը ասում էր. «Ավտոմեքենան կանգնացրել եմ ճանապարհի թույլատրելի հատվածում, մեկ էլ տեսնեմ՝ Nissan-ը մեծ արագությամբ գալիսա ինձ վրա, ձեռքով արեցի, որ կանգնի, բայց ապարդյուն: Մի կերպ փախա ու մխրճվեց КамАЗ-ի մեջ: Լավ էր, թե՛ քաղաքացիները, թե՛ բժիշկները շուտ հասան ու տեղում օգնություն ցուցաբերեցին մինչև հիվանդանոց տեղափոխելը»: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր