հիմնական կայք
Լրահոս

Հայաստանը կրկին ցույց տվեց, որ շախմատային գերտերություն է. Մխիթար Հայրապետյան

Հայաստանը կրկին ցույց տվեց, որ շախմատային գերտերություն է. Մխիթար Հայրապետյան Ազգային ժողովի պատգամավոր, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը լուր է տարածել, որ ՄԱԿ-ում քիչ առաջ ընդունվել է հուլիսի 20-ը Շախմատի միջազգային օր ճանաչելու բանաձևը, որը հեղինակել էր

Հայաստանը:

Հայտարարության մեջ ասված է. «Միանգամից երկու լավ լուր. Արդեն գիտեք, որ ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: Բացի այդ, ՄԱԿ-ում րոպեներ առաջ միաձայն ընդունվեց հուլիսի 20-ը Շախմատի միջազգային օր հռչակելու մասին բանաձև, որ հեղինակել էր Հայաստանը և համահեղինակվել 54 երկրի կողմից:

Մենք կրկին ցույց ենք տալիս, որ Հայաստանը շախմատային գերտերություն է: Կեցցե՛ն մեր դիվանագետները:»

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք