7827 դիտում
10:03 13-12-2019
Առաջին արձագանքը Թուրքիայից` ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Ֆահրեթթին Ալթունը, արձագանքելով ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը, ասել է. «ԱՄՆ Սենատում հայկական բանաձևի ընդունումը վտանգում է մեր երկկողմ հարաբերությունները։ «Պատժամիջոցները և սպառնալիքները չեն կարող ստիպել մեզ հրաժարվել մեր ազգային անվտանգության շահերից», գրում է [url=https://www.ermenihaber.am/am/news/2019/12/12/%D4%B9%D5%B8%D6%82%D6%80%D6%84%D5%AB%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%B4%D5%B6-%D5%A9%D6%80/171791]Ermenihaber.am[/url]-ը։
Նշենք, որ ԱՄՆ սենատը ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
Սենատորներ Ռոբերտ Մենենդեսի և Թեդ Կռուզի կողմից ներկայացված թիվ 150 բանաձևը, որն ընդունվել է միաձայն, պաշտոնապես մերժում է Թուրքիայի՝ հայերի, հույների, սիրիացիների, ասորիների և այլ քրիստոնյա ազգերի դեմ կատարած Ցեղասպանության նկատմամբ ժխտողականությունը: Այն աջակցում է Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացմանը՝ մերօրյա վայրագությունները կանխելու նպատակով։
Նմանատիպ նյութեր
1653 դիտում
22:05 30-10-2019
Հարգանքներս. Ալեքսիս Օհանյանի արձագանքը Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը
Այս բաժնից
292 դիտում
18:25 24-04-2024
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
238 դիտում
18:12 24-04-2024
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Բրատիսլավայում
235 դիտում
18:00 24-04-2024
Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր