211652_close_icon
views-count186671 դիտում article-date 22:55 12-12-2019

Նոր մանրամասներ՝ Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական վրաերթից. հայրն ականատես է եղել, թե ինչպես է Lexus-ը վրաերթի ենթարկում իր 22-ամյա աղջկան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վիգեն Մարգարյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է դեկտեմբերի 10-ին Երևան-Սևան ավտոճանապարհի 15 կմ հատվածում Երևանի բնակիչ՝ 30-ամյա Տիգրան Վարդանյանի կողմից վարած Lexus մակնիշի 50 ՏՏ 055 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի հետևանքով մահացածի ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ մահացածը Հրազդան քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Ռիմա Գրիգորյանն էր։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս իր հոր հետ Հրազդան գնալիս են եղել, երբ հայրն ավտոմեքենան կայանել է, ու աղջիկը ճանապարհն անցնելիս է եղել, որպեսզի հանդիպակաց գոտիով անցնի ու գնումներ կատարի ,Անտառային ձայներ» ընկերությունից ու մինչ աղջիկը կանցներ ճանապարհը, Lexus-ը, ըստ նախնական տեղեկությունների, մեծ արագությամբ վրաերթի է նեթարկում նրան։ Այդ ամենին ականատես է լինում մահացածի հայրը։ Քննիչի որոշմամբ Տ. Վարդանյանը որպես կասկածյալ ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2019/12/10/1142625/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 10-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Lexus LX570 մակնիշի 50 ՏՏ 055 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում՝ «Բալի» հյուրանոցառեստորանային համալիրի դիմաց, վրաերթի էր ենթարկել 20-22 տարեկան կին հետիոտնի: Վրաերթի ենթարկվածը, ով մոտ 10 մետր շպրտվել էր, տեղում մահացել էր: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանը և նույն գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել էին նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Սևան Քոչարյանն ու ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Խորեն Բարխոյանը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր