211652_close_icon
views-count2121 դիտում article-date 23:59 12-12-2019

Հայաստանն ու Իսպանիան կհամագործակցեն շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության և Ավստրիայի Հանրապետության կայունության և զբոսաշրջության դաշնային նախարարության միջև կնքվեց համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։ Այս մասին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հուշագիրը ստորագրեցին Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ու Ավստրիայի Հանրապետության կայունության և զբոսաշրջության դաշնային նախարար Մարիա Պատեկը։ Հուշագիրը նպատակ ունի միասնական ջանքերով նպաստել շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում համագործակցության նախագծերի և գործողությունների համատեղ իրականացմանը՝ հուշագրի կողմերի ազգային օրենսդրության և միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներին ու նորմերին համապատասխան: Երկու երկրների նախարարությունները հուշագրով հաստատել են համագործակցությունը - կլիմայի փոփոխության - կենսաբազմազանության պահպանման - ջրային ռեսուրսների կառավարման - շրջակա միջավայրի մոնիտորինգի և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման համակարգերի կատարելագործման - վտանգավոր նյութերի և թափոնների կառավարման - բնական ռեսուրսների կայուն օգտագործման - էկոտուրիզմի - և ոլորտին առնչվող այլ հարթություններում:

Նմանատիպ նյութեր