211652_close_icon
views-count1319 դիտում article-date 19:31 12-12-2019

Հայաստանի տնտեսության զարգացման ներուժը կարող է իրացվել, եթե կան հավասար մրցակցային պայմաններ. Տիգրան Խաչատրյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի նոր առաքելության ղեկավար Նաթան Պորտերին և ՀՀ-ում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովային։ «Մենք ցուցաբերում ենք համահավասարություն հարկային և մաքսային վարչարարության հարցերում, ինչպես նաև գործունեության բոլոր այն ոլորտներում, որտեղ կան պետություն-մասնավոր փոխհարաբերություններ։ Համոզված ենք, որ Հայաստանի տնտեսության զարգացման ներուժը կարող է իրացվել, եթե կան հավասար մրցակցային պայմաններ․ սա է մեր հաջողության հիմնական գործոններից մեկը»,- նշել է Տիգրան Խաչատրյանը։ Նախարարը հյուրերի խնդրանքով ներկայացրել է միջազգային այն բոլոր ցուցիչները, որոնք նախարարության ուշադրության կենտրոնում են՝ նշելով, որ գործողությունների ծրագիրը մշակվում է այդ չափելի միջավայրում։ Նախարարն անդրադարձել է նաև գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլերին և դրա հիմքում ընկած մեթոդաբանությանը։ Կողմերը քննարկել են տնտեսական բարեփոխումների շրջանակը, ինչպես նաև ԱՄՀ աջակցության ծրագրերը։ Առաքելությունը հետաքրքրություն է ցուցաբերել Պետություն-մասնավոր գործընկերություն օրենսդրական շրջանակի մշակման և հաստատման ընթացքի նկատմամբ։ Քննարկում է ծավալվել նաև փոքր ու միջին ձեռներեցության զարգացմանն ուղղված քայլերի և ոլորտի ռազմավարության փաստաթղթի վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր