211652_close_icon
views-count1372 դիտում article-date 18:52 12-12-2019

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է «Հանրային ներդրումների առաջնահերթությունների գնահատում» սեմինար-քննարկում

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի, Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) փորձագետների, ինչպես նաև ՀՀ առողջապահության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել «Հանրային ներդրումների առաջնահերությունների գնահատում» սեմինար-քննարկում: Ավագ Ավանեսյանը ողջունել է միջոցառման մասնակիցներին, շնորհակալություն հայտնել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչներին` հանդիպմանը մասնակցելու և հանրային ներդրումային ծրագրերի գնահատման միջազգային փորձը փոխանցելու համար: Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետները ներկայացրել են հանրային ներդրումային ծրագրերի առաջնահերթությունների գնահատման մեթոդաբանությունը, պատասխանել մասնակիցների հարցերին: Սեմինարի ընթացքում ԱՄՀ կողմից նախապատրաստված գնահատված ծրագրերի օրինակների հիման վրա մասնակիցները` բաժանվելով աշխատանքային փոքր խմբերի, իրականացրել են ծրագրերի բաշխում ըստ առաջնահերթությունների և ներկայացրել արդյունքները: ԱՄՀ փորձագետների հետ հարց ու պատասխանի արդյունքում վեր են հանվել հանրային ներդրումային ծրագրերի առաջնահերթությունների որոշման կարևոր սկզբունքները: Քննարկման ժամանակ մասնակիցների հարցերին պատասխանել է նաև փոխնախարար Ավագ Ավանեսյանը: Հանդիպման ավարտին փոխնախարարը, նաև շահագրգիռ նախարարությունների ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ԱՄՀ մասնագետներին՝ նման ձևաչափով սեմինար-քննարկում կազմակերպելու համար: Իրենց հերթին շնորհակալություն հայտնելով բոլորին սեմինարին ակտիվ մասնակցության համար՝ ԱՄՀ ներկայացուցիչները գոհունակությամբ փաստել են, որ լավ բովանդկային քննարկում ստացվեց:

Նմանատիպ նյութեր