1956 դիտում
18:39 12-12-2019
Տեղեկատվական պիտակներ և հավաստագիր միայն սպանդանոցային ծագման թարմ միս իրացնող տնտեսավարողներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Թեև սպանդանոցային ծագման թարմ միս և ենթամթերք իրացնելու պահանջը սննդի շղթայում գործունեություն ծավալող բոլոր տնտեսավարողների համար պարտադիր է 2020թ. հունվարի 15-ից, սակայն բազմաթիվ իրացման և հանրային սննդի կետեր արդեն օգտվում են միայն սպանդանոցների ծառայություններից:
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է գործընթացի խթանմանն ու խրախուսմանը ուղղված միջոցառումները: Տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի կողմից համապատասխան տեղեկատվական պիտակներ և հավաստագիր է տրամադրվել Էջմիածին քաղաքում գործող միայն սպանդանոցային ծագման միս-մսեղիքի վաճառքի անցած երեք իրացման կետերի՝ անհատ ձեռներեցներ Վազգեն Հակոբյանին, Ռոման Կարապետյանին ու Գարուշ Սուքիասյանին:
Սպառողներին հորդորում ենք իրացման ցանցում և հանրային սննդի կետերում ուշադրություն դարձնել այս պիտակների առկայությանը. դրանք փաստում են, որ կազմակերպության կողմից մսի ձեռքբերման գործընթացը Տեսչական մարմնի կողմից վերահսկվում է և այդտեղ իրացվող միսը վստահաբար ունի սպանդանոցային ծագում:
Հիշեցնենք, որ ՍԱՏՄ snund.am կայքում բացվել է հարթակ, որտեղ կարող եք տեսնել, թե որ կազմակերպություններն են արդեն իրացնում կամ սպառում անվտանգ՝ միայն սպանդանոցային ծագման, միս և ենթամթերք:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
Աղբյուրը՝ snund.am
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
2865 դիտում
17:39 31-07-2020
Խորենացու մսի տաղավարների ճնշող մեծամասնությունում վաճառվում է սպանդանոցային ծագման թարմ միս. ՍԱՏՄ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1386 դիտում
15:55 16-09-2019
ՍԱՏՄ-ն շարունակում է խրախուսել և աջակցել միայն սպանդանոցային ծագման միս և մսեղիք իրացնողներին
Այս բաժնից
379 դիտում
14:37 26-04-2024
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
538 դիտում
14:20 26-04-2024
Եղանակը Հայաստանում