6835 դիտում
17:01 12-12-2019
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Զամել Սայաֆ Ալ Շահրանիին
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Հայաստանում գտնվող Արաբական երկրների ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ, UWW-ի գործկոմի անդամ Զամել Սայաֆ Ալ Շահրանին:
Կատարից ժամանած հյուրն իր խոսքում նշել է, որ հիացած է մարզական այն հնարավորություններով, որն ունի Հայաստանը։
«Հարգելի պարոն Ծառուկյան, շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար։ Ես եղել եմ աշխարհի շատ երկրներում, բայց այսպիսի ենթակառուցվածքներ քիչ կան, նկատելի է Ձեր կատարած աշխատանքը այս ոլորտում և հայկական մարզաշխարհի հարգանքը Ձեր նկատմամբ։ Ցանկանում եմ, որ մեր համագործակցությունը կյանքի կոչվի և շարունակական լինի»,- նշել Ալ Շահրանին:
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նշել է, որ Հայաստան ժամանած մարզիկները կարժանանան համապատասխան ուշադրության։
«Բարի գալուստ Հայաստան, մենք շատ ուրախ և շնորհակալ կլինենք համագործակցության ու կապերի հաստատման համար: Սա քայլ է մեր հարաբերությունները վերածել գործնականի և ամրապնդել այն: Ես սպորտի մարդ եմ և գիտեմ, թե ինչ է անհրաժեշտ, ուստի Հայաստան ժամանած մարզիկներն ու մարզիչները կստանան համապատասխան ուշադրություն, որպեսզի համագործակցությունը շարունակվի, իսկ սպորտն էլ զարգանա: Մենք ստեղծել ենք այդ պայմանները, որպեսզի կարողանանք արդյունք պահանջել մեր մարզիկներից: Առանց դրա դու չես կարող արդյունք պահանջել: Մենք դեռ շատ անելիքներ ունենք մարզաշխարհում։ Բոլոր բնակավայրերում պետք է ունենանք մարզադպրոցներ, որպեսզի երեխաները մարզվեն, իսկ մենք կարողանանք ընտրել լավագույններին»,- ասել է Գագիկ Ծառուկյանը:
Հանդիպման վերջում ՀԱՕԿ նախագահը խորհրդանշական հուշանվեր է հանձնել Զամել Սայաֆ Ալ Շահրանիին:
Նմանատիպ նյութեր
2577 դիտում
18:02 11-12-2019
Զամել Սայաֆ Ալ Շահրանի. Հայաստանում կան հիանալի պայմաններ
1394 դիտում
13:47 16-06-2016
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է հայ մարմնամարզիկներին. տեսանյութ
3499 դիտում
18:49 27-06-2016
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ավտոմեքենա է նվիրել ըմբիշ Ստեփան Սարգսյանին. տեսանյութ
Այս բաժնից
820 դիտում
16:16 17-03-2024
Բռնցքամարտիկ Համլետ Հարությունյանը դուրս է եկել Բելգրադի մրցաշարի եզրափակիչ
913 դիտում
14:24 15-03-2024
Թիկնիզյանը վնասվածքի պատճառով չի միանա ազգային հավաքականին
1006 դիտում
12:36 14-03-2024
Երևանում կանցկացվի ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների միջազգային մրցաշար