211652_close_icon
views-count1890 դիտում article-date 15:33 12-12-2019

Կառավարությունը դադարեցրեց «Մերիդիան» ԱՏԳ շահագործողների ռեեստրում ներառվելու վկայականի գործողությունը

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց «Ջիգոս Ջելրի» ՍՊԸ` «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու վկայականի գործողությունը դադարեցնելու մասին: Ըստ հիմնավորման՝ «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու վկայականի գործողությունը դադարեցվել է համաձայն «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքի 7-րդ Հոդվածի 10-րդ մասի 1-ին կետի ա) ենթակետի (Շահագործողների ռեեստրից շահագործողը հանվում է իրավունքի ուժով`կազմակերպչի և շահագործողի միջև պայմանագրի լուծման դեպքում):

Նմանատիպ նյութեր