211652_close_icon
views-count1589 դիտում article-date 09:47 12-12-2019

Վարկանիշային ստուգատես․. IRI-ն հրապարակել է քաղաքական գործիչների անհատական վարկանիշները. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «International republican institute-ը (IRI) երեկ ԱԺ-ում տեղի ունեցած փակ քննարկման ժամանակ ներկայացրել է իր կողմից անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքները, որոնք վերաբերում են Հայաստանի քաղաքական գործիչների ունեցած անհատական վարկանիշին: Ըստ հարցման արդյունքների՝ ամենաբարձր վարկանիշն ունի նախագահ Արմեն Սարգսյանը՝ 85 տոկոս, այնուհետև, ըստ նվազման հերթականության, վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 79 տոկոս, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ 71, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ 62, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ 57, ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ 55, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ 54, «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ 53, ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը՝ 48, Ռոբերտ Քոչարյանը՝ 10 և Սերժ Սարգսյանը՝ 6 տոկոս»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր