1202 դիտում
21:31 11-12-2019
Ոստիկանները հերոյինի իրացման դեպք են բացահայտել․ բերման ենթարկվածը կալանավորվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Կոմիտասի պողոտայում հայտնաբերել և կասկածանքով բերման են ենթարկել երկու տղամարդու։
Արմավիր քաղաքի բնակիչ, 40-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին հերոյինի նմանվող զանգվածներ, իսկ Արմավիրի մարզի Նորավան գյուղի բնակիչ, 41-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ՝ մարիխուանայի նմանվող զանգված։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումներով փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ հերոյինի նմանվող զանգվածը բերման ենթարկվածը ձեռք է բերել Երևանի բնակիչ, 56-ամյա մի տղամարդուց։ Վերջինս ևս հայտնաբերվեց, թմրամիջոց իրացնելու կասկածանքով բերման ենթարկվեց ու ձերբակալվեց։ Դեկտեմբերի 8-ին 56-ամյա տղամարդը դատարանի որոշմամաբ կալանավորվեց ու տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2357 դիտում
18:02 22-12-2021
Կենտրոնականի քրեական հետախույզները թմրանյութի իրացման դեպք են բացահայտել. կալանավորվել է օտարերկրացի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1451 դիտում
21:35 04-02-2019
Ոստիկանները թմրանյութի օգտագործման և իրացման նոր դեպք են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
298 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
709 դիտում
18:33 25-04-2024
ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
304 դիտում
18:17 25-04-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին