211652_close_icon
views-count1813 դիտում article-date 22:52 11-12-2019

Գրպանահատը դեպքի հաջորդ օրը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դեկտեմբերի 9-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում ստացվեց, որ գողացել են մի կնոջ դրամապանակը, որի մեջ եղել էր գումար։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզեցին գրպանահատությունը կատարած անձի ինքնությունը։ Դեկտեմբերի 10-ին Կապանի բնակիչ, 21-ամյա երիտասարդը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Նոր Նորքի բաժին ու տվեց խոստովանական բացատրություն։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր