հիմնական կայք
Լրահոս

Լևոն Ղասաբօղլյանը՝ Հայաստանում պորտուգալական հայտնի ակադեմիայի ճամբարի մասին

Լևոն Ղասաբօղլյանը՝ Հայաստանում պորտուգալական հայտնի ակադեմիայի ճամբարի մասին Bsports պորտուգալական հայտնի ակադեմիան Հայաստանում առաջին անգամ կազմակերպել էր ֆուտբոլային ճամբար` «Ճանապարհ դեպի ֆուտբոլային երազանք» խորագրով:


«Փյունիկի» ակադեմիայում կայացել են մեկշաբաթյա մարզումներ, որոնց մասնակցել են 9-ից 16 տարեկան 25 երեխաներ: Մարզումներն անցկացրել են Պորտուգալիայից ժամանած մասնագետներ:

Bsports ակադեմիայի Հայաստանի պատվիրակության ղեկավարը մարզիչ Լևոն Ղասաբօղլյանն է, ով Armsport.am-ին պատմել է բանակցային փուլի, կայացած սպասվող ծրագրերի մասին.

«Ակադեմիայի ներկայացուցիչների հետ ծանոթությունս եղել է Ղազախստանում: Մեծ ջանքերի շնորհիվ կարողացանք համոզել, որպեսզի ծրագիր իրականացնենք Հայաստանում:

Ինտենսիվ հավաքը տևել է մեկ շաբաթ: Կայացած մարզումների մասին Լևոնն ասաց հետևյալը. «Շնորհակալ ենք Արթուր Սողոմոնյանին, ով աջակցեց ծրագրի կատարմանը` տրամադրելով խաղադաշտեր և տրանսպորտ: Առաջին անգամ մասնակցեցին 25 երեխաներ. քանակն անսահմանափակ է և հուսով ենք, որ թիվը կավելանա»,- հայտնեց Ղասաբօղլյանը:

Մանրամասները՝ Armsport.am-ում:

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք