211652_close_icon
views-count1999 դիտում article-date 16:24 11-12-2019

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Դեկտեմբերի 10-ին, ժամը 02.30-ին, Երևանի Հերացի-Սարալանջի փողոցների ստորգետնյա ճանապարհին իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Ֆորդ» մակնիշի մեքենաներ․ «Ֆորդ»-ի 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Դեկտեմբերի 9-ին «www.auroranews.am» ռադիո լրատվական կայքում հրապարակվել էր տեսանյութ, թե ինչպես «կին վարորդը հետիոտնային անցումի վրա վրաերթի է ենթարկում երիտասարդ աղջկան»: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ դեկտեմբերի 9-ին, ժամը 11.29-ին, Երևանի Արմենակյան և Սարալանջի փողոցների խաչմերուկում անհայտ վարորդն իր վարած «Տոյոտա»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողի և ավտոմեքենայի վարորդի ինքնությունը պարզելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: *** Դեկտեմբերի 10-ին, ժամը 01.30-ին, Երևանի Ջանիբեկյան և Շիրազի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «Միցուբիշի» մակնիշի մեքենաներ․ «Միցուբիշի»-ի 20 և 19 տարեկան երկու ուղևորները մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Դեկտեմբերի 10-ին, ժամը 02.00-ին, Երևանի Օրբելի և Կիևյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Տոյոտա» մակնիշի մեքենաներ․ «Տոյոտա»-ի վարորդը և 71-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց։ Կատարվում է քննություն: *** Դեկտեմբերի 10-ին, ժամը 09.50-ին, Երևանի Գայի պողոտայում իրար են բախվել «Մազդա» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ․ «Մերսեդես»-ի 38-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց։ Կատարվում է քննություն: *** Դեկտեմբերի 10-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 61-րդ կմ-ին իրար են բախվել «Ռենո» և երկու «Ֆորդ» մակնիշի մեքենաներ․ «Ֆորդ»-երից մեկի 35-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Դեկտեմբերի 10-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 58-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2115» և «Օպել» մակնիշի մեքենաներ․ վարորդները և և «Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Դեկտեմբերի 10-ին, ժամը 19.08-ին, հիվանդանոցից ոստիկանության Տաշիրի բաժին հաղորդում է ստացվել, որ «աջ ակնագնդի փակ վնասվածք» ախտորոշումով իրենց մոտ բուժօգնության է դիմել 21-ամյա երիտասարդ, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է ավտովթարի հետևանքով: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղում իրար են բախվել «ԿԻԱ» և «Օպել Աստրա» մակնիշի մեքենաներ, ինչի հետևանքով 21-ամյա երիտասարդը ստացել է նշված վնասվածքը: Կատարվում է քննություն: *** Դեկտեմբերի 10-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Չերի Տիգգո» մակնիշի մեքենայի վարորդը Տաշիրի Երևանյան փողոցում վրաերթի է ենթարկել 63-ամյա տղամարդու, մարմանական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Դեկտեմբերի 10-ին, ժամը 17.10-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 15-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ․ «Օպել»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր