2947 դիտում
13:31 11-12-2019
Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը շնորհավորել և բարեմաղթել է նորընտիր պատրիարքին
Պոլսի հայոց պատրիարքարանի Կրոնական ժողովի ատենապետ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը գրառում է արել Facebook-ի իր [url=https://www.facebook.com/story.php?story_fbid=2483275291939190&id=100007702307608]էջում[/url]՝ հաջողություններ մաղթելով նորընտիր պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանին:
Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Ազգային պատգամաւորական ժողովը այսօր կ՚ընտրէ Պոլսոյ Պատրիարքական Աթոռի 85-րդ գահակալը։ Շաբաթավերջի քուէարկութեան արդիւնքին հետ ուղիղ համեմատութեամբ գահ կը բարձրանայ Բարձր. Տ. Սահակ Ս. Եպսկ. Մաշալեան, որ վերջին շրջանին կը վարէր տեղապահի պաշտօն եւ այժմ արդէն կը ստանձնէ մեր նուիրապետական ու սուրբ Աթոռին ղեկը։ Այսու կու գանք անկեղծօրէն շնորհաւորել նորընտիր պատրիարքը, որուն կը մաղթենք յաջողութիւններ։
Որպէս Պոլսոյ Աթոռի հոգեւորականաց դասու երիցագոյն անդամը՝ կը մաղթենք, թէ այս նոր շրջանին թրքահայ ազգային-եկեղեցական կեանքէն ներս վերահաստատուի միասնականութիւնն ու եղբայրութիւնը։
Մեր աղօթքն է, որ այս դարաւոր Պատրիարքական Աթոռին առջեւ բացուի ծաղկուն նոր շրջան մը եւ անոր առաքելութիւնը արգասաւորուի նոր ձեռքբերումներով՝ ի պայծառութիւն մեր սուրբ Եկեղեցւոյ եւ ի շահ մերազն ժողովուրդին։
Տէրը անսասան պահէ Պոլսոյ Հայոց Պատրիարքութիւնը եւ իր Սուրբ Հոգին անպակաս ընէ մերազն հաւատացեալ ժողովուրդի վրայէն»։
Նմանատիպ նյութեր
2822 դիտում
14:41 12-12-2019
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց Կ.Պոլսի Հայոց նորընտիր Պատրիարքին
1082 դիտում
16:07 19-10-2021
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը հանդիպել է Հայ Կաթողիկե Եկեղեցու նորընտիր Կաթողիկոս Պատրիարքին
Այս բաժնից
217 դիտում
11:13 28-03-2024
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը
193 դիտում
11:00 28-03-2024
Կառավարության հերթական նիստը. ՈւՂԻՂ
301 դիտում
10:24 28-03-2024
Մեծ Պահք. Ավագ հինգշաբթի