211652_close_icon
views-count56742 դիտում article-date 11:48 11-12-2019

Արտակարգ դեպք Իջևանում. 31–ամյա քաղաքացին մտել է համայնքապետարան և երկաթյա ձողով կոտրել համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի աշխատասենյակի դուռն ու շուրջ 30 րոպե խանգարել համայնքապետի աշխատանքը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 1-ին, խուլիգանության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Իջևան քաղաքի Անկախության փողոցի բնակիչ, 31-ամյա Արման Մ.-ն երկաթյա ձողը ձեռքին մուտք է գործել Իջևանի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ղալումյանի ընդունարան և մոտ 30 րոպե խանգարել համայնքապետարանի բնականոն աշխատանքը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արման Մ.-ն կոտրել է համայնքի ղեկավարի ընդունարանի աշխատասենյակի դուռը: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ: Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Տավուշի մարզի դատախազության հանձնարարականով փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ և Ա. Մանուկյանը որպես կասկածյալ ձերբայկալվել է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր