2398 դիտում
09:37 11-12-2019
Հավաք՝ ի պաշտպանություն հեղափոխության. Արման Բաբաջանյանը՝ դեկտեմբերի 14-ի հավաքի մասին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դեկտեմբերի 14-ին ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հավաք է անցկացնելու Երևանում: «Լուսավոր Հայաստան» խմբակցության շարքերը լքելուց և անկախ պատգամավոր դառնալուց հետո սա Բաբաջանյանի առաջին քաղաքական հավաքն է:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը չհերքեց այդ օրը հավաք անցկացնելու փաստը, սակայն ընդգծեց, թե այն կապ չունի կուսակցաշինության հետ, ապա մանրամասնեց. «Մի հարցի շուրջ այդ օրվա հավաքը մեզ միավորում է, որը անխախտ է. դա հեղափոխական օրակարգն է, որ իշխանության վարկանիշը կարող է ընկնել, բայց հեղափոխության վարկանիշը` ոչ: Մենք պատրաստ ենք ամեն կերպ պաշտպանել այդ օրակարգը»:
Դիտարկմանը` կուսակցակաշինության առումով ինչ է արվում, նա ընդգծեց. «Իմ` կուսակցական առանձին միավոր ստեղծելու ջանքերը ամբողջությամբ տապալվեցին, որովհետև չհաջողվեց մեր քննարկումները արդյունավորել: Հաջորդ տարի առանձին նախաձեռնությամբ հանդես կգամ»»:
[b]Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3136 դիտում
19:26 14-11-2018
«Լուսավոր Հայաստանի» ցուցակը գլխավորում է Էդմոն Մարուքյանը, եռյակում են նաև Մանե Թանդիլյանն ու Արման Բաբաջանյանը
1947 դիտում
10:02 03-07-2019
Պատգամավոր Արման Բաբաջանյանը դատի է տվել «7 օր» կայքին և դրա խմբագիր Անդրանիկ Թևանյանին. «Ժամանակ»
2291 դիտում
14:24 06-09-2019
Արման Բաբաջանյանը լքում է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը. aravot.am
Այս բաժնից
454 դիտում
08:37 23-04-2024
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
544 դիտում
08:24 23-04-2024
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»