211652_close_icon
views-count136184 դիտում article-date 23:46 10-12-2019

Դատարանը կալանավորեց հանրապետությունը ցնցած զինված ու դիմակավորված ավազակային հարձակում կատարողներին. նրանցից երկուսը պայմանագրային զինծառայող են, մեկն էլ՝ տուժածի թոռը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 9-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված նույն վարչության հատկապես կարևոր գործեով ավագ քննիչներ Տիգրան Բաղյանն ու Հուսիկ Կարապետյանը միջնորդություններ են ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ՝ 23-ամյա Էդգար Խուրշուդյանի, Գյումրի քաղաքի բնակիչներ՝ 21-ամյա Անդրանիկ Խլխաթյանի, 27-ամյա Արտյոմ Հովհաննիսյանի և 27-ամյա Գուրգեն Մեսրոպյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանը դռնփակ դատական նիստերն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչների միջնորդությունները և նշված անձինք կալանավորվել են։ Վերջիններս կասկածվում են վերջին օրերին հանրապետությունը ցնցած դիմակավորված, զինված զենքի նմանվող առարկաներով ու դանակներով մի քանի ավազակային հարձակումներ կատարելու մեջ։ Քննիչները հայտնաբերել են նաև գողացված ապրանքների մի մասը, ինչպես նաև դիմակներ, որպես զենք օգտագործվող զենքեր ու դանակներ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կալանավորվածներից Է. Խուրշուդյանը ավազակային հարձակման ենթարկվածներից Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի բնակիչ՝ 75-ամյա Մանյա Խ-ի թոռն է, իսկ Գ. Մեսրոպյանն ու Ա. Հովհաննիսյանը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայողներ։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/12/07/1142373/?fbclid=IwAR3WZNlaI7ofcrwAo_iBowlkW6FtmuwyzfUlzb2WRTYdk1NVj2k_NjG4Gjk]հայտնել[/url] էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 6-ին տաք հետքերով ոստիկանության Կոտայքի մարզային վարչության՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Ալիկ Հակոբյանի գլխավորությամբ, ոստիկանության Աբովյանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Խորեն Բարխոյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության՝ վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի և նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչների՝ բաժնի պետ Ռուբեն Մկրտչյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Տիգրան Բաղյանի, Հուսիկ Կարապետյանի գլխավորությամբ, համագործակցելով ոստիկանության Արմավիրի մարզային վարչության իրենց գործընկերների՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ բաժնի ծառայողների՝ բաժնի պետ Էդգար Համբարձումյանի և ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մամիկոնյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ, ոստիկանության մայոր Վահե Մուշեղյանի գլխավորութամբ, կատարելով հսկայածավալ, ճիշտ և գրագետ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, իրականացրել են «Գողը տանից չլինի, եզը երդիկից չեն հանի» օպերացիան: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, ոստիկաններն ու քննիչները Շիրակի մարզում հայտնաբերել ու ոստիկանության Կոտայքի բաժին էին բերման ենթարկել 27-ամյա Արտյոմ Հովհաննիսյանին, 21-ամյա Անդրանիկ Խլղաթյանին և 27-ամյա Գուրգեն Մեսրոպյանին, իսկ մինչ այդ էլ Աբովյանում հայտնաբերել ու բերման էին ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ՝ 23-ամյա Էդգար Խուրշուդյանին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներից Ա. Հովհաննիսյանը, Ա. Խլղաթյանը և Գ. Մեսրոպյանը եղել էին Opel մակնիշի ավտոմեքենայով, իսկ նրանց մոտ հայտնաբերվել էր գողացված ապրանքներ, դիմակներ: Վերջիններս, ինչպես նաև Է. Խուրշուդյանը, կասկածվում էին դեկտեմբերի 6-ին դիմակավորված, զինված ավազակային հարձակում կատարելու մեջ, երբ նշված անձինք ժամը 17:20-ի սահմաններում ներս էին մտել Մայակովսկի գյուղի 5-րդ փողոցի 38 տուն, որտեղ տանտիրուհու՝ 75-ամյա Մանյա Խ.-ի վրա զենքեր պահելով, սպառնալիքով հափշտակել էին ոսկյա իրեր, գումար, թանկարժեք ժամացույց ու դիմել փախուստի: Ճիվաղները տարեց կնոջը պատճառել էին մոտ 2 մլն դրամի վնաս: Ֆոտոլրագրողի տեղեկություննեով՝ օպերացիայի անունը ընտրվել էր «Գողը տանից չլինի, եզը երդիկից չեն հանի», քանի որ մինչ դեպքի վայրում աշխատում էին փորձաքրեագետները, Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները իրավաբանի հմուտ «հոտառության» արդյունքում եկել էին այն եզրակացության, որ տատիկը միայն իրեն ծանոթ անձանց դեմ տան դուռը կբացեր ու հավատացած էին, որ տան անդամներից ինչ-որ մեկի մատը խառը կլիներ այդ կեղտոտ գործում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Է. Խուրշուդյանը Մանյա Խ.-ի թոռն է: Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, ՀԿԳ ավագ քննիչ Տ. Բաղյանի որոշմամբ խմբի 4 անդամներն էլ ձերբակալվել էին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Կոտայքի մարզի ոստիկանների ու քննիչների շնորհիվ պարզվել էր նաև, որ այդ խումբը նմանատիպ մի քանի ավազակային հարձակումներ էլ էր կատարել, այդ թվում՝ մեկը՝ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում գործող «Բոքոնիկ» շուրջօրյա խանութում, մեկը՝ Երևանի «Ֆլեշ» բենզալցակայանում, մեկը՝ Աբովյան քաղաքում, մեկն էլ՝ Արմավիրի մարզում: Կային կասկածներ, որ ճիվաղները հնարավոր է՝ նմանատիպ այլ դեպքեր արած լինեին: Մայակովսկի գյուղում ավազակային հարձակման ենթարկված տատիկի հարազատները, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առջև խոսել, ասել էին. «Բառեր չենք գտնում՝ մեր երախտիքի խոսքն ուղղելու Կոտայքի մարզի ոստիկաններին ու քննիչներին: Հալալ ա տղերքին: Ճիշտն ասած՝ չէինք էլ հավատում, բայց ո՞ւմ մտքով կանցներ, որ դեռ 24 ժամը չլրացած՝ կգտնեն տականքներին: Ավելի մեծ ցավ ապրեցինք, երբ իմացանք, որ հանցագործների մեջ նաև տատիկի թոռն է, բայց դե կարևորը՝ Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները ապացուցեցին, որ չբացահայտվող հանցագործություններ չկան: Թող սա դաս լինի մյուս հանցագործներին, ովքեր, եթե կփորձեն նման արարքներ կատարել, հիշեն, որ ուշ, թե շուտ հայտնաբերվելու են: Հարամ փողը կանգնելու է դրանց նմանների կոկորդներին»: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ օպերացիան ղեկավարել էին Կոտայքի մարզի ոստիկանապետ Ս. Քոչարյանն ու քննչական վարչության պետ Մ. Վարդանյանը և նույնիսկ Շիրակի մարզում, երբ իրենց գործընկերների հետ դարանակալել էին մոտ 1 կմ տարածք, Ս. Քոչարյանի գլխավորությամբ օպերատիվ խումբը ոտքով էր անցել՝ եղանակի անբարենպաստ պայմանների պատճառով, քանի որ տեսանելիությունը եղել էր շատ վատ ու մառախուղն անգամ չէր մոլորեցրել իրավապահներին: [b]Կալանավորված, Գյումրի քաղաքի բնակիչ՝ 21-ամյա Անդրանիկ Խլխաթյանն է [/b][img]https://st0.shamshyan.com/editor/0543968001576006657866507.jpg[/img] [b]Կալանավորված, Գյումրի քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Արտյոմ Հովհաննիսյանն է [/b][img]https://st0.shamshyan.com/editor/0387553001576006705181156.jpg[/img] [b]Կալանավորված, Երևան քաղաքի բնակիչ՝ 23-ամյա Էդգար Խուրշուդյանն է (տուժածի թոռը) [/b][img]https://st0.shamshyan.com/editor/049788900157600674970148.jpg[/img] [b]Կալանավորված, Գյումրի քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Գուրգեն Մեսրոպյանն է [/b][img]https://st0.shamshyan.com/editor/0698967001576006794242965.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր