211652_close_icon
views-count3133 դիտում article-date 21:37 10-12-2019

Հունվարի 1-ից փոփոխություններ են լինելու ապրանքները փոստային առաքանիներով ՀՀ ներկրելու կարգում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունվարի 1-ից փոփոխություններ են լինելու անձնական օգտագործման ապրանքները փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային առաքանիներով Եվրասիական տնտեսական միության տարածք ներմուծելու կարգում: Մասնավորապես` 2020թ.-ից անձնական օգտագործման ապրանքներն այդ եղանակներով կարող են ներմուծվել ԵԱՏՄ մաքսային տարածք միության անդամ չհանդիսացող պետություններից առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման, եթե դրանց արժեքը չի գերազանցում 200 եվրոյին համարժեք դրամը, իսկ քաշը չի գերազանցում 31 կիլոգրամը: Այսինքն` միասնական դրույքաչափը կկազմի 0%: Մինչդեռ եթե ընդհանուր քաշը և արժեքը գերազանցեն այս սահմանաչափը, ապա պետք է վճարվեն մաքսատուրք և հարկեր գերազանցող մասի համար՝ 15% միասնական դրույքաչափով, սակայն ոչ պակաս, քան 31 կիլոգրամը գերազանցող յուրաքանչյուր կիլոգրամի համար 2 եվրոյին համարժեք դրամը:ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական էջերը սոցիալական հարթակներում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր