211652_close_icon
views-count2234 դիտում article-date 21:22 10-12-2019

ԱՊԼ-ի ևս երեք ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը հատեց 150 մլն եվրոյի սահմանագիծը

Transfermarkt հայտնի ֆուտբոլային կայքը ներկայացրել է Անգլիայի պրեմիեր-լիգայի խաղացողներին նոր տրանսֆերային արժեքները: Միանգամից երեք ֆուտբոլիստ գնահատվում են ավելի քան 150 մլն եվրո: Մասնավորապես, «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգը արժե 160 մլն եվրո, իսկ «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրյույնեն գնահատվում են յուրաքանչյուրը 150 մլն եվրո: 100 մլն եվրոյից բարձր է «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Արնոլդի արժեքը՝ 110 մլն, իսկ ահա «Տոտենհեմի» դանիացի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենի արժեքը նվազել և այժմ գնահատվում է 90 մլն եվրո:

Նմանատիպ նյութեր