211652_close_icon
views-count39257 դիտում article-date 17:08 10-12-2019

Արտակարգ դեպք Երևանում. ֆիզկուլտինստիտուտի 18–ամյա ուսանողը դանակի բազմաթիվ հարվածներ ստացած տեղափոխվել է հիվանդանոց. բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս մարմնի տարբեր մասերում ստացել է դանակի 6 հարված և այս պահին գտնվում է վիրահատարանում: Բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ, 18-ամյա Ավետ Կ.-ն է, ով սովորում է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում: Այս պահին հիվանդանոց է ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ դեպքի հանգամանքները պարզելու համար: Բժիշկները ոստիկանության ծառայողներին հայտնել են, որ վիրավորը ի վիճաի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Ըստ տեղեկությունների՝ նա դանակի հարվածները ստացել է ժողինստիտուտի հարևանությամբ գտնվող ինչ-որ տարածքում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր