211652_close_icon
views-count2287 դիտում article-date 10:58 10-12-2019

Գյուղը պետք է ունենա ճանապարհ և վերջ․ խոշոր ՀԷԿ-եր կառուցելու ծրագրեր կան․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Մեր երկրի էներգետիկ համակարգի երկարաժամկետ՝ մինչև 2036 թ. զարգացման ուղիների փաստաթուղթն ունեինք արդեն՝ 2015 թ. ընդունված: Հիմա էլ մշակվել ու քննարկման փուլում է մեր էներգահամակարգի զարգացման մինչև 2040 թ. ռազմավարությունը: Ի՞նչ է որոշվել այս նոր փաստաթղթում խոշոր ՀԷԿ-երի մասով: Ինչպես տեղեկացանք տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի էներգետիկայի գծով տեղակալ Հակոբ Վարդանյանից, խոշոր ՀԷԿ-երի՝ նախկինում մշակված ծրագրերից այս պահին էլ կան Մեղրի ՀԷԿ-ի, Շնող ՀԷԿ-ի, Լոռիբերդի ծրագրերը: «Շնող ՀԷԿ-ի մասով. «Դեբեդ» հիդրոընկերությանը տրվել է կառուցելու իրավունքը: Ուսումնասիրություններ են անում, տեխնիկատնտեսական հիմնավորումներ, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականներ: Ինչքանով ոչ պաշտոնապես ինձ հայտնի է, այնքան էլ հուսադրող չեն այդ տվյալները: Նույնը Լոռիբերդի մասով է: Այս պահին ակտիվ որևէ աշխատանք չի տարվում: Այս ՀԷԿ-երը կկառուցվեն այն ժամանակ, եթե չկառուցվեն տնտեսական բաղադրիչի հիմքով: Այլ կառուցվեն ռազմավարական նշանակության հիմքով՝ իբրև էներգետիկ անկախության միջոց: Եթե որպես բիզնես ենք նայում, տարիները ցույց են տվել, որ ձեռնտու ծրագրեր չեն: Բայց եթե նայում ենք որպես ռազմավարական նշանակության օբյեկտներ, ապա պետք է ունենանք: Գիտեք՝ ճանապարհի պես է: Եթե որևէ գյուղի ճանապարհ է կառուցվում, տնտեսական հաշվարկ չենք անում, թե այդ ճանապարհով ինչքան մարդ է անցնում: Գյուղը պետք է ունենա ճանապարհ և վերջ: Եթե այս մոտեցումը որդեգրվի, ապա պետք է ունենանք: Այս առումով էլ նրանք ներառված են ռազմավարությունում»,- ասել է Հակոբ Վարդանյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր