211652_close_icon
views-count22313 դիտում article-date 10:09 10-12-2019

Վաղարշապատի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին ԱՄՆ մեկնած 63-ամյա քաղաքացու դրամապանակը, որում եղել է 2 500 դոլար

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 9-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները մի ամբողջ օր հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ կատարելու արդյունքում հայտնաբերել են դեկտեմբերի 8-ին Արմավիրի մարզում Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացու կորած դրամապանակը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 10:50-ի սահմաններում ԱՄՆ քաղաքացի, 63-ամյա Խաչիկ Ա.-ն առավոտյան օդանավակայանի ճանապարհին՝ Փարաքար գյուղի վարչական տարածքում, ճամպրուկների փաթեթավորման կետում կորցրել էր իր դրամապանակը: Այդ մասին ոստիկանության Վաղարշապատի բաժին էր ահազանգել նրա ընկերը՝ Սերյոժա Միրզոյանը: Վերջինս հայտնել էր, որ Խաչիկ Ա.-ն մեկնել է Միացյալ Նահանգներ ու այնտեղ է իմացել, որ դրամապանակը կորցրել է: Նույն օրը ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ, ձեռնարկել են անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ, որի արդյունքում ստացել են տեղեկություններ, որ հնարավոր է ՝ դրամապանակը գտած լինի Արմավիրի մարզի Մերձավան գյուղի բնակիչ Գեդեոն Ներսիսյանը: Այնուհետև ոստիկանների տարված բացատրական աշխատանքների արդյունքում Գ. Ներսիսյանը իր կողմից գտնված դրամապանակը ներկայացրել է ոստիկաններին, որի մեջ եղել է 2 500 ԱՄՆ դոլար: Ոստիկանները բաժին են հրավիրել Խաչիկ Ա.-ի ընկերոջը՝ Սերյոժա Մ.-ին ու նրան են փոխանցել դրամապանակն ու գումարը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր