211652_close_icon
views-count64685 դիտում article-date 09:31 10-12-2019

Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. ՊՊԾ դասակի հրամանատարը, վտանգելով իր կյանքը, փրկել է 50-ամյա տղամարդու կյանքը, ով փորձում էր կամրջից ցած նետվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի կամրջի վրա մի քաղաքացի անցել է վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Տեղում այդ քաղաքացու հետ որոշ ժամանակ բանակցություններ է վարել ոստիկանության Աշտարակ քաղաքի ՊՊԾ դասակի հրամանատար Մանվել Գասպարյանը, ով այնուհետև, վտանգելով իր կյանքը, անցել է վտանգավոր եզրագիծն ու կարողացել է այդ քաղաքացուն, ով բավականին ծանրաքաշ է եղել, մի կերպ դուրս բերել անվտանգ վայր: Նշված քաղաքացին ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել է Աշտարակի հիվանդանոց, որտեղ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել նրան: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Արագածոտնի մարզի բնակիչ, 50-ամյա Վաղարշակ Դ.-ն է: Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր