հիմնական կայք
Լրահոս

Կյանքից հեռացել է«Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստ Սուրեն Մարտիրոսյանը

Կյանքից հեռացել է«Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստ Սուրեն Մարտիրոսյանը 70 տարեկան հասակում կյանքից հեռացել է լեգենդար ֆուտբոլիստ, ԽՍՀՄ սպորտի վարպետ Սուրեն Մարտիրոսյանը, ում անունն անմիջականորեն կապված է հայկական ֆուտբոլի նշանավոր էջերի հետ, հայտնում է ՀՖՖ-ն:


Որպես ֆուտբոլիստ՝ Սուրեն Մարտիրոսյանը մեծ դերակատարություն է ունեցել 70-ական թվականների հայկական ֆուտբոլում՝ իր հրաշալի խաղով ուրախության բազմաթիվ պահեր պարգևելով աշխարհասփյուռ հայությանը: 2019 թվականի հունիսին Սուրեն Մարտիրոսյանին շնորհվել է ՀՖՖ ոսկե հուշամեդալ՝ հայկական ֆուտբոլում ունեցած մեծ ավանդի համար:

Խորապես ցավակցում ենք Սուրեն Մարտիրոսյանի ընտանիքին, մերձավորներին, հայկական ֆուտբոլի բոլոր երկրպագուներին:

Սուրեն Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա վաղը՝ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 18:00-ին՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում:

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք