211652_close_icon
views-count3454 դիտում article-date 20:43 09-12-2019

Grand Chess Tour. Լևոն Արոնյանը պարտվեց Մագնուս Կարլսենին և գրավեց չորրորդ տեղը

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Լոնդոնում ավարտված Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլի երրորդ տեղի համար մրցամարտում պարտվել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին։ 2 դասական պարտիաներից առաջինում հաղթել է նորվեգացի գրոսմայստերը, իսկ երկրորդում գրանցվել է ոչ-ոքի։ Դեկտեմբերի 8-ին տեղի ունեցած արագ շախմատի երկու պարտիաներում գրոսմայստերները տարել են մեկական հաղթանակ: Այնուհետև անցկացվել են կայծակնային խաղի (բլից) 4 պարտիաներ, որոնցում Արոնյանը տարել է մեկ հաղթանակ, կրել մեկ պարտություն և գրանցել 2 ոչ-ոքի: Grand Chess Tour-ի հաղթող է դարձել չինացի Դին Լիժենը, որը եզրափակիչ մրցամարտում առավելության է հասել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի նկատմամբ։ Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 350․000 դոլար է։ Grand Chess Tour-ի ընդհանուր հաշվարկում չորրորդ տեղը զբաղեցնելու համար Լևոն Արոնյանը կստանա 161.250 դոլար:

Նմանատիպ նյութեր