211652_close_icon
views-count2885 դիտում article-date 18:23 09-12-2019

WADA-ի հանձնաժողովի նախագահը հաստատեց. Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը չի կարող հանդես գալ իր դրոշի ներքո՝ 2022թ. աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում

Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) հանձնաժողովի նախագահը Ջոնաթան Թեյլորը հայտարարել է, որ եթե Ռուսաստանի հավաքականը դուրս գա 2022թ. աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ, ապա չի կարողանա այնտեղ հանդես գալ երկրի անվան և դրոշի ներքո: «Արդյո՞ք Ռուսաստանը կմասնակցի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: Նախ պետք է տեսնել, թե արդյոք նա եզրափակիչ փուլի ուղեգիր կնվաճի: Եթե նվաճի, ապա չի կարողանա այնտեղ հանդես գալ «Ռուսաստան» անվան և սեփական երկրի դրոշի ներքո: Իսկ յուրանքանչյուր ֆուտբոլիստ ստիպված է լինելու անցնել թույլատվության անհատական գործընթաց: Գործընթացը պետք է հաստատի ՖԻՖԱ-ն: Ցանկանում եմ ընդգծել, որ միջազգային խոշոր մրցաշարերում ռուսական դրոշ [url=https://shamshyan.com/hy/article/2019/12/09/1142527/]չի լինելու[/url]: Կարևոր չէ, դա անհատական մարզաձև է, թե՝ թիմային, բոլոր մարզիկներին թույլատրելու են անհատական: Ամեն դեպքի համար մենք առայժմ չենք կարող ասել, քանի որ յուրաքանչյուր մարզիկի դեպքում վերջին խոսքը մնում է CAS-ին, որը պետք է վճիռներ կայացնի», ասել է Թեյլորը:

Նմանատիպ նյութեր