3512 դիտում
21:23 09-12-2019
Հռոմում ներկայացվել է «Կորսված Հայաստան. ճամփորդություն մի ժողովրդի հիշողության մեջ» գիրքը
Հռոմում անցկացվող «Più libri più liberi» գրքերի ազգային տոնավաճառի շրջանակներում դեկտեմբերի 7-ին կայացել է Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի հայոց լեզվի և գրականության դասախոս, դոցենտ Ալդո Ֆերարիի «Կորսված Հայաստան. ճամփորդություն մի ժողովրդի հիշողության մեջ» գրքի շնորհանդեսը։
Իտալիայում ՀՀ դեսպանատունը տեղեկացնում է, որ ելույթներով հանդես են եկել իտալահայ գրող, «Արտույտների ագարակը» վեպի հեղինակ Անտոնիա Արսլանը, «Il messaggero» օրաթերթի լրագրող Ֆրանկա Ջանսոլդատին, Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը։
Իր ելույթում դեսպան Բաղդասարյանը նշել է, որ այսպիսի աշխատությունների շնորհիվ է, որ պատմության օբյեկտիվ ներկայացումը կարող է հանգեցնել պատմության ընթացքում մարդկության դեմ գործած հանցագործությունների դատապարտմանը և ապագայում դրանք կանխարգելելուն ուղղված միջոցառումների նախաձեռնմանը, ինչպես դա եղավ ընթացիկ տարվա գարնանը, երբ Իտալիայի Պատգամավորների պալատը ճանաչեց և դատապարտեց Օսմանյան կայսրության տարածքում 1915թ. իրականացված Հայոց ցեղասպանությունը։
Նմանատիպ նյութեր
822 դիտում
18:23 22-04-2014
«Ճամփորդություն Հայաստան». ֆրանսահայ դպրոցականներն այցելել են նաև Երևանի քաղաքապետարան
1381 դիտում
11:30 22-02-2015
Տեղի կունենա «Ճամփորդություն Մաշայի եւ արջի հետ» մանկական ներկայացումը
Այս բաժնից
331 դիտում
16:35 25-04-2024
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
313 դիտում
16:07 25-04-2024
Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ