211652_close_icon
views-count2235 դիտում article-date 19:22 09-12-2019

Աշոտ Ղուլյանը մասնակցել է Արցախի Սահմանադրության օրվան նվիրված գիտական սեմինարին

Արցախի պետական համալսարանում դեկտեմբերի 9-ին կազմակերպվել է Արցախի Հանրապետության Սահմանադրության օրվան նվիրված գիտական սեմինար, որին մասնակցել և ելույթ է ունեցել ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից: Աշոտ Ղուլյանը նախ շնորհավորել է Մարդու հիմնարար իրավունքների, անկախության հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ, այնուհետև խոսել դեկտեմբերի 10-ին նշվող իրադարձությունների խորհրդի մասին: ԱԺ նախագահը ներկայացրել է Սահմանադրության՝ որպես երկրի Հիմնական օրենքի գործառույթներն ու ընդգծել նրա դերը պետական կառավարման համակարգի կատարելագործման, երկրի ինքնիշխանության ամրապնդման, անվտանգության մարտահրավերներին արձագանքելու, ժողովրդավարական գործընթացների զարգացման և մարդու իրավունքների ու ազատությունների իրականացման երաշխավորման գործում: «Սահմանադրությունը յուրահատուկ համաձայնագիր է քաղաքացիների միջև, որը սահմանում է պետության և քաղաքացու փոխհարաբերությունները»,- նշել է Ա. Ղուլյանը: Գիտական սեմինարին ելույթ են ունեցել ԱրՊՀ Իրավագիտության ամբիոնի վարիչ Ռիտա Առուստամյանը և դասախոս Արմինե Դանիելյանը: Սեմինարին մասնակցել են նաև ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, պրոռեկտորներ Գեորգի Սահակյանը, Վիտյա Յարամիշյանը, Վալերի Ավանեսյանը, դասախոսներ և ուսանողներ:

Նմանատիպ նյութեր