հիմնական կայք
Լրահոս

Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դարպասապահի անհավանական սեյվը «Բավարիայի» հետ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դարպասապահի անհավանական սեյվը «Բավարիայի» հետ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Գերմանիայի առաջնության 14-րդ տուրի կենտրոնական խաղում առաջատարը՝ Մյոնխենգլադբախի «Բորուսիան» 2:1 հաշվով հաղթեց Մյունխենի «Բավարիային» և շարունակում միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:


Չափազանց հետաքրքիր և դրամատիկ այս խաղի իսկական զարդը դարձավ մյոնխենգլադբախցիների դարպասապահ Յան Զոմերի անհավանական սեյվը 29-րդ րոպեին:

«Բավարիայի» պաշտպան Յոզուա Կիմիհի հարվածից հետո Զոմերը գնդակը բաղ թողեց և այն գլորվեց դեպի դարպասը: Սակայն շվեյցարացին հասցրեց շրջվել և մատով դարպասի եզրագիծը գրեթե հատած գնդակի ընթացքը կասեցնել և որսալ:

«Երջանկության մատը», այսպես որակեց այս դրվագը գերմանացի մեկնաբանը:

Տեսանյութ





© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք