2513 դիտում
16:40 09-12-2019
WADA-ն 4 տարով Ռուսաստանին զրկեց Օլիմպիական խաղերին և առաջնություններին մասնակցելու իրավունքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Փարիզում դեկտեմբերի 9-ին Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) գործադիր կոմիտեն ռուսաստանցի մարզիկների նկատմամբ չորս տարվա պատժամիջոցներ կիրառելու մասին վերջնական որոշում է կայացրել:
Ռուսաստանի հավաքականին զրկել են միջազգային խոշոր մրցաշարերին` այդ թվում նաև Տոկիոյի 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերին և աշխարհի առաջնություններին մասնակցելու իրավունքից:
Նշվում է նաև, որ այս ընթացքում Ռուսաստանը կզրկվի խոշոր միջազգային մրցումներ անցկացնելու, ինչպես նաև դրանց անցկացման համար հայտ ներկայացնելու իրավունքից:
Նման որոշման պատճառ է հանդիսացել Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայի տվյալների բազայի հետաքննությունը: Բազայում պահվում էին 2012-2015 թվականների փորձանմուշների հետազոտությունների տվյալները:
Անկախ փորձագետները պարզել էին, որ տվյալների բազայում փոփոխություններ էին կատարվել, որպեսզի թաքցնեն ռուս մարզիկների դոպինգ-անալիզների իրական արդյունքները:
Այժմ ռուս մարզիկները կարող են ելույթ ունենալ միայն չեզոք դրոշի ներքո:
Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) գործադիր կոմիտեի որոշումն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հունվարի 1-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2430 դիտում
16:12 30-06-2016
Օլիմպիական չեմպիոնին հարբած կրակելու համար զրկել են Ռիոյի խաղերին մասնակցելու իրավունքից
1357 դիտում
19:59 01-07-2021
15 թիմեր հավաստագիր են ներկայացրել՝ մասնակցելու VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի և Առաջին խմբի առաջնություններին
Այս բաժնից
985 դիտում
22:41 09-04-2024
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը արտագնա խաղում հաղթեց Բուլղարիայի ընտրանուն
1195 դիտում
13:27 08-04-2024
Ծանրամարտի աշխարհի գավաթ. այսօր մրցահարթակ դուրս կգան Գարիկ Կարապետյանն ու Սամվել Գասպարյանը