211652_close_icon
views-count3579 դիտում article-date 22:51 09-12-2019

Ոստիկանները հայտնաբերել են մեծաքանակ ապօրինի հատված ծառեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանությունը շարունակում է անզիջում պայքարը ապօրինի ծառահատումների դեմ։ Դեկտեմբերի 5-ին ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները` անհատ ձեռնարկատերի փայտամշակման արտադրամասում հայտնաբերել են մեծ քանակի ապօրինի փայտանյութ։ Մասնավորապես հայտնաբերվել են տարբեր տեսակի սղոցներ, անկողահատ և կողահատ, տարբեր երկարության ու լայնության ընկուզենու, հաճարենու, սոսիի տախտակներ, վառելափայտ և սղոցման թափոն։ Արտադրամասի դիմաց կայանված «Գազելում» հայտնեբերվել են տարբեր տեսակի ծառերի տարբեր չափերի տախտակներ։ Արտադրամասի սեփականատերը հայտնաբերվածի օրինականության վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Մեքենան տեղափոխվել է ոստիկանության բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Հանգամանքները պարզվում են։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր