1305 դիտում
14:48 09-12-2019
Մարդու իրավունքների պաշտպանը համագործակցության նոր համաձայնագիր է ստորագրել
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ԱՄՆ Հայ փաստաբանների միության և ԱՄՆ Կալիֆորնիայի հարավ-արևմտյան իրավունքի դպրոցի հետ համատեղ ստորագրել է համագործակցության համաձայնագիր: Այն նպատակ ունի ընդլայնել արդյունավետ համագործակցությունն իրավաբանական կրթության և մարդու իրավունքների ոլորտում, ինչպես նաև նպաստել Պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացմանը:
Մասնավորապես, կնքված համաձայնագիրը հնարավորություն է տալիս Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին ստանալ կրթաթոշակներ Կալիֆորնիայի հարավ-արևմտյան իրավունքի դպրոցում սովորելու, ինչպես նաև տարբեր դասընթացներում ընդգրկվելու համար, հյուրընկալել գիտության և մասնագիտական առաջխաղացմամբ հետաքրքրված դասախոսների:
«ԱՄՆ Հայ փաստաբանների միության հայտնիփաստաբաններ և Կալիֆորնիայի հարավ-արևմտյան իրավունքի դպրոցի պրոֆեսորներից ստացված անգնահատելի իրավաբանական խորհուրդներն ու գիտելիքները կնպաստեն Հայաստանում մարդու իրավունքներիոլորտի զարգացմանը, ինչպես նաև կարևոր հնարավորություն կընձեռեն նպաստել մեր աշխատակիցների կարողությունների զարգացմանը, ինչն էլ մեր աշխատակազմին ավելի մրցունակ կդարձնի միջազգային հարթակում»,- հուշագրի ստորագրմանն ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Նման համաձայնագիր կնքելու համաձայնություն ձեռք էր բերվել ԱՄՆ Կալիֆորնիայի հարավ-արևմտյան իրավունքի դպրոցի դեկան Սյուզան Պրագերի, փոխդեկան Դով Վայսմանի և հայազգի ԱՄՆ հայտնի պրոֆեսոր Անահիդ Ղարախանյանի հետ ԱՄՆ-ում հանդիպման ժամանակ։ Համաձայնագրի ստորագրման հարցում գործուն աջակցություն են ունեցել ԱՄՆ հայ փաստաբանների միության ատենապետ Ժիրայր Կասաբյանը և փոխատենապետ Լուսի Վարպետյանը:
Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատել ԱՄՆ հայ փաստաբանների միության նախկին փոխատենապետ (2012-2014թթ.)Գարո Ղազարյանի ևգործող փոխատենապետ Գառնիկ Քերքոնեանի դերն ԱՄՆ Հայ փաստաբանների միության հետ ձևավորված արդյունավետ համագործակցության և ԱՄՆ համալսարանների հետ հարաբերությունների հաստատման հարցում:
Հիշեցնենք, որ հուշագրի ստորագրման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ամռանը Մարդու իրավունքների պաշտպանի ԱՄՆ կատարած այցի ժամանակ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1164 դիտում
17:40 20-04-2016
Մարդու իրավունքների պաշտպանը Լեւոն Հայրապետյանի հարցով դիմել է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի աշխատակազմ
2072 դիտում
16:57 24-01-2017
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
Այս բաժնից
208 դիտում
18:14 17-04-2024
Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հարավաֆրիկյան Հանրապետության դեսպան Շոայբ Կասուն
223 դիտում
18:02 17-04-2024
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ