211652_close_icon
views-count3768 դիտում article-date 13:30 09-12-2019

ՀՀ քաղաքացիների համար Կատար մուտքի արտոնագրի պահանջի չեղարկման որոշումը պաշտոնապես մտել է ուժի մեջ

ՀՀ քաղաքացիների համար Կատար մուտքի արտոնագրի պահանջի չեղարկման որոշումը պաշտոնապես մտել է ուժի մեջ դեկտեմբերի 8-ից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշման համաձայն՝ ՀՀ քաղաքացիներին թույլատրվում է մուտք գործել Կատարի Պետություն և գտնվել մինչև 90 օր ժամկետով՝ առաջին մուտքի օրվանից վեց ամսվա ընթացքում: ՀՀ քաղաքացիների համար Կատար մուտքի արտոնագրի պահանջի չեղարկման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի՝ նոյեմբերին կայացած հանդիպման ժամանակ: Կողմերը համոզմունք էին հայտնել, որ մուտքի արտոնագրերի պահանջի չեղարկումը դրականորեն կազդի տնտեսական, մշակութային, գիտական, կրթական և հատկապես զբոսաշրջային կապերի հետագա խթանման վրա։ Հայաստանը դեռևս 2017թ. է Կատարի քաղաքացիներին ազատել ՀՀ մուտքի արտոնագրեր ստանալու պահանջից:

Նմանատիպ նյութեր