211652_close_icon
views-count50603 դիտում article-date 11:07 09-12-2019

Արտակարգ դեպք Երևանում. Շենգավիթում որդին կասկածվում է բենզինով մոր նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի ավագ քննիչ Վարդան Ջանբարյանցի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 8-ին, Շենգավիթ վարչական շրջանում սպանության փորձի ահազանգի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15:50-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին է ահազանգել Վերին Չարբախ փողոցի տներից մեի բնակիչ, 65-ամյա Հասմիկ Մ.-ն և հայտնել, որ որդին բենզինը լցրել է իր վրա և ուզում է այրել: Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի և Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Վ. Ջանբարյանցի գլխավորությամբ: Ըստ նախնական տեղեկությունների՝ մայրը հայտնել է, որ որդին վիճաբանության ժաանակ բենզինը լցրել է իր և ննջասենյակի հատակին ու փորձել է այրել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում արարքն ավարտին չի հասցրել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հնարավոր է՝ արարքը սպանության փորձից վերաորակվի գույքի դիտավորյալ ոչնչացում, իսկ կասկածյալ՝ 46-ամյա Գագիկ Մ.-ն 2-րդ կարգի հաշմանդամ է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր