հիմնական կայք
Լրահոս

Կադետների Եվրոպայի առաջնությունից հայ սամբիստները կվերադառնան 2 մեդալով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Կադետների Եվրոպայի առաջնությունից հայ սամբիստները կվերադառնան 2 մեդալով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ավարտվեց Սամբոյի 2019թ. Եվրոպայի կադետների առաջնությունը, որին մասնակցեց 19 երկրի 173 մարզիկ-մարզուհի:


Մրցումների առաջին օրը՝ դեկտեմբերի 7-ին, 42 կգ քաշային կարգում հանդես եկող Արման Ալավերդյանն արժանացավ բրոնզե մեդալի:


Դեկտեմբերի 8-ին մրցագորգ մտած մարզիկներից հաջող ելույթներ ունեցավ 55 կգ քաշային Աշիկ Անդրեյանը, ով պարտվեց միայն եզրափակիչ գոտեմարտում և նվաճելով արծաթե մեդալ կանգնեց պատվո երկրորդ հարթակին:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան առաջնությանը գործուղել էր 9 մարզիկի:

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք