211652_close_icon
views-count3525 դիտում article-date 10:13 09-12-2019

«Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քվեարկության ժամանակ «Իմ քայլը» 20 րոպե ընդմիջում խնդրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2019/12/09/Khachatryan-pashinyan-live/3159930?fbclid=IwAR2PfaVH80i_lGR__emXQiftsTZPgNQWUKZAVzsT-uTWl1IFbAdrC1WMg4U]Tert.am[/url]-ը գրում է. ԱԺ-ում շարունակվում է քննարկվել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանի և Սիփան Փաշինյանի հեղինակած «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Ըստ հիմնական զեկուցող Արմեն Խաչատրյանի՝ նախատեսվում է ոստիկանությանն իրավունք վերապահել ունենալու այն տեխնիկական միջոցները, որոնք անհրաժեշտ են հեռախոսային խոսակցությունների վերահսկում իրականացնելու համար: Զեկուցողի տեղեկացմամբ՝ ոստիկանության կողմից սեփական օպերատիվ-տեխնիկական ենթակառուցվածքներով ՀԽՎ-ի ինքնուրույն իրականացման դեպքում կխնայվի ԱԱԾ-ին միջնորդությամբ դիմելու, տեխնիկական աջակցություն ստանալու և կազմակերպչական հարցերի լուծման համար ծախսվող ժամանակը, կբարձրանա հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունավետությունը, ինչը կնպաստի հանցագործությունների առավել արագ, օպերատիվ բացահայտմանը: Գլխադասային՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանը: Նա կոչ է արել կողմ քվեարկել: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/12/09/Khachatryan-pashinyan-live/3159930?fbclid=IwAR2PfaVH80i_lGR__emXQiftsTZPgNQWUKZAVzsT-uTWl1IFbAdrC1WMg4U]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր