3799 դիտում
23:14 08-12-2019
Մասիս Մայիլյան. Այս ընթացքը կասեցնել հնարավոր չէ
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Վերջին ժամանակներս քաղաքական որոշ շրջանակների կողմից ստահոդ լուրեր են տարածվում այն մասին, թե իբր հրաժարվել եմ հետագա ընտրապայքարից և, որ ամենազավեշտալին է, ինչ-որ գործարքի եմ գնացել։
Թեև ինձ ճանաչողները և հանրության գիտակից-տեղեկացված մասը հումորով վերաբերվեցին դրան, այնուամենայնիվ, նպատակահարմար եմ գտնում հանրության լայն շերտերի համար մեկ անգամ ևս վերահաստատել հոկտեմբերի 8-ի հայտարարությունս 2020 թվականի նախագահական ընտրություններին իմ ակտիվ մասնակցության մասին։
Շարունակելու եմ Արցախում արմատական բարեփոխումների ծրագրերի քննարկման և ընդունման նպատակով հանրության առողջ ուժերի լայն համախմբանն ուղղված ակտիվ ու վճռական գործունեությունը։ Վայրկյան անգամ չեմ կասկածում՝ բարեփոխումների արդյունքում մենք համատեղ ուժերով ապահովելու ենք մեր երկրի անվտանգ, բարեկեցիկ, հուսալի, արդար, քաղաքակիրթ և ժողովրդավարական ապագան, մի խոսքով՝ կերտելու ենք մեր Նոր Արցախը։
Ու այս ընթացքը կասեցնել հնարավոր չէ, ինչպես հնարավոր չէ պատմության անիվը հետ շրջել։ Առավել ևս՝ ֆեյքերով ու մանիպուլյացիաներով։ Սրանց հեղինակները չեն հասկանում, որ փոխվել են ժամանակները, ու որ փոքրիշատե լուրջ ընկալվելու և հեռանկար ունենալու միակ ուղին բառի բոլոր իմաստներով ստվերից դուրս գալն է և ազնիվ ու բացճակատ մրցակցությունը։ Սրա փոխարեն որոշ շրջանակներ տխուր ավանդույթի ուժով շարունակում են խոսել ընտրությունների կանխորոշված լինելու մասին։
Ստիպված եմ հիասթափեցնել նրանց՝ չկա նման բան, և, ուզեք-չուզեք, լինելու են մրցակցային ընտրություններ։ Ու մենք ամեն ինչ անելու ենք հանուն դրա՝ խափանելով խեղաթյուրման բոլոր փորձերը։
Եվ Նոր Արցախում այսօրինակ ֆեյքային գզվռտոց ու մանիպուլյացիաներ չեն լինելու»,- գրել է Մասիս Մայիլյանը:
Նմանատիպ նյութեր
10693 դիտում
17:30 11-06-2017
Անակնկալ պատերազմի հավանականությունը գրեթե բացառվում է. Մասիս Մայիլյան. Tert.am
2829 դիտում
16:10 08-10-2019
Որոշել եմ առաջադրել իմ թեկնածությունը Արցախի նախագահի ընտրություններում. Մասիս Մայիլյան
2414 դիտում
15:00 31-03-2020
Ընտրել եմ նոր Արցախը. Մասիս Մայիլյան
Այս բաժնից
7700 դիտում
19:10 22-04-2024
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
391 դիտում
17:17 22-04-2024
Կքննարկվեն տարածաշրջանում անվտանգային իրավիճակի հետ կապված զգայուն հարցեր. Պուտինը՝ Ալիևի հետ հանդիպմանը