211652_close_icon
views-count41490 դիտում article-date 22:14 08-12-2019

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. 44-ամյա վարորդը Ford Transit-ով տապալել է մի քանի գազասյուներ և կիսակողաշրջված վիճակում բախվել ծառին. վարորդին առաջինը օգնության են հասել գյուղացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:15-ի սահմաններում, Արմավիրի մարզի Գայի գյուղի բնակիչ, 44-ամյա Ժորա Խուդոյանը, իր վարած Ford Transit 35 NP 668 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի և հայտնվել ջրատարի մեջ ու կիսակողաշրջված վիճակում բախվել ծառին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել Հայթաղ գյուղի բնակիչները, մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Վաղարշապատի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների Փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչ Հայկ Դարբինյանը, տեսուչ Գերասիմ Գրիգորյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով վնասվել են մայթեզրին տեղադրված գազախողովակի մի քանի սյուներ: Բարեբախտաբար, գազի արտահոսք տեղի չի ունեցել: Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Արմավիրի ԳԳՄ էջմիածնի տարածքային տեղամասի ծառայության աշխատակիցները, ովքեր այս պահին ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ՝ կոտրված հենասյուները նորոգելու համար: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր