հիմնական կայք
Լրահոս

Վրաերթ Գեղարքունիքի մարզում. 62-ամյա վարորդը Mitsubishi-ով վրաերթի է ենթարկել Գավառի պետական համալսարանի ուսանողուհուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վրաերթ Գեղարքունիքի մարզում. 62-ամյա վարորդը Mitsubishi-ով վրաերթի  է ենթարկել Գավառի պետական համալսարանի ուսանողուհուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Երեկ ՝ դեկտեմբերի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:


Ժամը 14:25-ի սահմաններում, Գավառի բնակիչ, 62-ամյա Ալբերտ Ժամհարյանը՝ իր վարած Mitsubishi մակնիշի 88 NA 988 համարանիշի ավտոմեքենայով, Գավառ քաղաքի Հ. Հակոբյան փողոցում, Գավառի պետական համալսարանի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 38-ամյա Լուսինե Հարությունյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Հարություն Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով, վրաերթի ենթարկվածը սովորում է Գավառի պետական համալսարանի տարական կրթություններ և մեթոդիկա բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի:

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք