211652_close_icon
views-count3303 դիտում article-date 21:11 08-12-2019

Պոլսի պատրիարքի ընտրություններ. Ստամբուլի հայկական եկեղեցիները վերածվել են ընտրատեղամասերի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր առավոտյան Պոլսում պատրիարքական ընտրության 2֊րդ փուլն է։ Համայնքը ընտրում է աշխարհական պատվիրակներին, որոնք դեկտեմբերի 11֊ին կընտրեն Պոլսի 85-րդ պատրիարքին։ Այս մասին հայտնում է [url=https://www.ermenihaber.am/am/news/2019/12/08/%D5%BA%D5%B8%D5%AC%D5%AB%D5%BD-%D5%A8%D5%B6%D5%BF%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B61/171310]«Ermenihaber.am»[/url]-ի Ստամբուլում ընտրություններին հետևող թղթակիցը։ Ստամբուլի յուրաքանչյուր հայկական եկեղեցի այսօր վերածվել է ընտրտատեղամասի, որոնց կից շենքում էլ ընթանում է ընտրությունը։ Այս պահին բավականին մարդաշատ է ֆերիքյոյի Սուրբ Վարդանանց եկեղեցին։ Հենց այս ընտրատեղամասում է քվեարկելու Արամ սրբազան Աթեշյանը։ Ընտրական տեղամասերը բացվել են դեկտեմբերի 8-ի առավոտյան։ Նշենք, որ նախօրեին տեղի էր ունեցել ընդհանուր կրոնական խորհրդի ժողովը, որի ժամանակ ընտրվել են պատրիարքի ընտրության ժամանակ քվեի իրավունք ունեցող հոգևոական պատվիրակները։ Նրանք աշխարհական պատվիրակների հետ միասին կընտրեն պատրիարքին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր