211652_close_icon
views-count3946 դիտում article-date 19:48 08-12-2019

Հովհաննես Խաչատրյան. Ո´չ ոք իրավունք չունի հայ ժողովրդին խաբելու, դա չի´ ներվելու, համբերեք դուք

Վաղը կլրանա մեկ տարին, թե ինչպե՞ս ժողովրդի «ծառա» ներկայացողը դարձավ ժողովրդի «թագավորը»: Այդ ընտրութունը նման էր 90-ականների ընտրությանը մեկ տարբերությամբ,որտեղ մարդիկ գումարի դիմաց ձմռանը գրիպի փոխարեն տառապում էին էյֆորիայով: Մեկ տարին շատ չէ,որպեսզի մոռանաս թե´ ինչ խոստումներ էր հնչում բակերում,հրապարակներում: Իշխանության կողմից պարբերաբար ներարկված դոզաներով մարդիկ գնում էին ընտրության հավատալով,«սպիտակ մորուքով փրկչին»: Ատելության այդ ֆոնին Հանրապետական կուսակցությունը դարձավ թվով 4րդ կուսակցությունը, իսկ 1-նը արտախորհրդարանական կուսակցության շարքերում: Թե ի՞նչ խոստումներ իրականացան,թե ի՞նչ ներդրումներ եկան,այսօր արդեն գրեթե հասկանում են բոլոր գիտակից մարդիկ: Այսօր նաև գլուխ են բարձրանում այն մարդիկ,ովքեր ժամանակին հրապարակներից տուն չէին գնում հուսալով,որ ապրելու են բարեկեցիկ իսկ այդ մարդիկ իրենց իրենց այսօր պիտակել են`խաբված: Ո´չ ոք իրավունք չունի հայ ժողովրդին խաբելու, դա չի´ ներվելու, համբերեք դուք:

Նմանատիպ նյութեր